Air France ավիաընկերության օդաչուները դադարեցրել են երկշաբաթյա գործադուլը։
Կամակերպիչները հայտարարել են, որ գործադուլը դադարեցրել են իշխանությունների՝ մասնավորապես վարչապետ Մանուել Վալսի հետ հանգիստ բանակցելու նպատակով։
Գործադուլի պատճառով Air France-ը կորցրել է ավելի քան 250 միլիոն դոլար։
Օդաչուների գործադուլը Air France-ի գործընկեր Transavia ընկերությունը զարգացնելու հետ էր կապված։ Օդաչուները մտավախություն ունեն, որ կարող են տեղափոխվելու և ցածր աշխատավարձով աշխատել Transavia-ում։