Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ


Նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։

ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, քննարկվել է երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին, այս առումով կարևորվել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը և պետքարտուղարի փոխտեղակալը մտքեր են փոխանակել` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG