Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային շրջայցով եղել է հարավարևմտյան սահմանագոտում տեղակայված մարտական հենակետերում:
Աշխատանքային այցի շրջանակում Օհանյանը ստուգել է հենակետի պաշտպանական և ինժեներական կառույցների ամրությունն ու հուսալիությունը, հետևել դիրքերի մարտավարական բնագծի և ամրաշինական կառույցների բարելավման աշխատանքներին, բանակային զորամիավորման հրամանատարության հետ քննարկել է սահմանագծում տիրող իրավիճակը:
Պաշտպանության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ շրջայցի ավարտին նախարարը զորամիավորման հրամանատարական կազմին տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ` ընթացող աշխատանքներն ըստ սահմանված ժամանակացույցի և առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ: