Ռուսաստանի Պետդուման այսօր վավերացրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որը ստորագրվել էր Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից: Բելառուսի և Ղազախստանի խորհրդարանները վավերացման հարցը կքննարկեն հոկտեմբերի սկզբին, այդ մասին հայտարարել է Դումայի Եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:
Մինչդեռ BBC-ի փոխանցմամբ, օգոստոսի վերջին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել էր, որ Աստանան հնարավոր է՝ չվավերացնի այն և դուրս գա պայմանագրից, եթե Ռուսաստանը շարունակի իր ներկայիս քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ:
«Աստանան երբեք չի լինի այնպիսի կազմակերպությունների կազմում, որոնք սպառնալիք են ներկայացնում Ղազախստանի անկախության համար»,- ասել էր Նազարբաևը: