Ուկրաինայի «Նաֆտոհազ» («Նավթոգազ») պետական գազային ընկերությանը զարմացրել է Հունգարիայի անսպասելի որոշումը:
Ուկրաինական ընկերությունը երեկ Հունգարիայից հաղորդագրություն է ստացել տեխնիկական պատճառներով գազի մատակարարումը կասեցնելու մասին:
«Նաֆտոհազ»-ի համար հայտարարությունը տհաճ անակնկալ էր:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը դադարեցրել է Ուկրաինա գազի մատակարարումը՝ խոշոր պարտքերի պատճառով: Եվրամիությունը որպես փոխհատուցում փորձում է Միության անդամ երկրների միջոցով գազ մատակարարել Ուկրաինային: