Մատչելիության հղումներ

Բարաք Օբամա. «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարը միայն ամերիկացիների գործը չէ»


ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնելուց առաջ Բարաք Օբաման հայտարարություն է անում Վաշինգտոնում: 23-ը սեպտեմբերի, 2014թ․
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնելուց առաջ Բարաք Օբաման հայտարարություն է անում Վաշինգտոնում: 23-ը սեպտեմբերի, 2014թ․

Սիրիայում այս գիշեր իրականացված օդային հարվածներից մոտ 12 ժամ անց Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հանդես եկավ հայտարարությամբ` բարձր գնահատելով ամերիկյան օդուժի և դաշնակից պետությունների զինված ուժերի գործողությունները:

«Նախկինում ես հստակորեն նշել էի, որ Ամերիկան գործելու է լայնամաշտաբ կոալիցիայի կազմում: Եվ դա այն էր, ինչ մենք արեցինք: Մեր գործողություններին միացան նաև մեր բարեկամ ու գործընկեր պետությունները` Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հորդանանը և Քաթարը: ԱՄՆ-ը հպարտ է, որ կարող է այս պետությունների հետ ուս-ուսի տված պայքարել հանուն ընդհանուր անվտանգության: Այս կոալաիցիայի ուժը վկայում է, որ սա բացառապես Միացյալ Նահանգների պայքարը չէ: Սա վկայում է, որ Մերձավոր Արևելքի բոլոր պետություններն ու ժողովուրդներն եմ մերժում Իրաքի և Սիրիայի իսլամական պետությանը», - նշեց Օբաման:

Միացյալ Նահանգների նախագահը նաև ասաց, որ անցած գիշեր ամերիկյան օդուժը չի սահմանափակվել միայն «Իրաքի և Սիրիայի իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ հարձակմամբ․ - «Անցած գիշեր մենք հարվածներ հասցրեցինք նաև Սիրիայում գործող Ալ Քաեդայի զինյալների` «Խորասան» խմբավորման դիրքերին: Այս խմբավորումը դավադրություն էր ծրագրում Միացյալ Նահանգների և մեր դաշնակիցների դեմ: Բոլոր այն մարդիկ, ովքեր դավադրություններ են ծրագրում ընդդեմ Ամերիկայի, ովքեր փորձում են վնաս հասցնել ամերիկացիներին, մեկ անգամ ևս պետք է հստակորեն ըմբռնեն` մենք չենք հանդուրժի խաղաղ կյանք որևէ մեկին, ով սպառնալիք է հանդիսանում մեր ժողովրդի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG