Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը այսօր մեկնում է ԱՄՆ


Президент Армении Серж Саргсян выступает на сессии Генеральной Ассамблеи ООН (архив)

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային այցով կմեկնի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով:

Հայաստանի նախագահն այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, մի շարք պետությունների ղեկավարների հետ:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն այցի օրերին ելույթով հանդես կգա Կոլումբիայի համալսարանում:

Միացյալ Նահանգներում նախատեսվում են Հայաստանի նախագահի հանդիպումները ԱՄՆ-ի միջազգային հարաբերությունների ոլորտում առաջատար փորձագետների, Ազգային էթնիկ կոալիցիոն կազմակերպությունների (NECO) նախագահ Նասեր Քազեմինիի հետ:

Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում կմասնակցի «ԱրմԹեք-2014» համաժողովի բացմանը, հանդիպում կունենա հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG