Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը այսօր հովվապետական այցով մեկնել է Ծայրագույն Արևելք և այցի ընթացքում կլինի Հնդկաստանում, Սինգապուրում ու Մյանմարի Միությունում, հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Վեհափառին ուղեկցում են Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, այլ հոգևորականներ: