Մատչելիության հղումներ

Սպիտակ տուն ներխուժած անձին մեղադրանք է առաջադրվել


ԱՄՆ - Սպիտակ տունը Վաշինգտոնում
ԱՄՆ - Սպիտակ տունը Վաշինգտոնում

Անցած շաբաթ Սպիտակ տուն ներխուժած քաղաքացու ավտոմեքենայում հայտնաբերվել է ավելի քան 800 փամփուշտ, ծակող-կտրող գործիքներ։ Այս մասին վաշինգտոնյան դատարանին երկուշաբթի օրը հայտնել է փաստաբան Դևիդ Մադը։

Անցած ուրբաթ 42-ամյա Օմար Գոնսալեսը ներխուժել էր Միացյալ Նահանգների նստավայր։ Անվտանգության աշխատակիցները նրան բերման էին ենթարկել։

Գոնսալեսին մեղադրանք է առաջադրվել հսկվող տարածք ապօրինի ներխուժելու համար։ Դատարանը որոշել է մինչև հաջորդ լսումները նրան կալանքի տակ պահել։

Գոնսալեսը Միացյալ Նահանգների զինված ուժերի վետերան է։ Ամիսներ առաջ Վիրջինիա նահանգի ոստիկանությունը նրան բերման էր ենթարկել երթևեկության կանոնները խախտելու համար, խուզարկության ժամանակ նրա մեքենայում զենք էր հայտնաբերվել։ Ոստիկանությունից դատարանին նաև փոխանցել են, որ Գոնսալեսի ձերբակալության ժամանակ նրա մոտ Վաշինգտոնի քարտեզն է եղել՝ Սպիտակ տունը շրջանակի մեջ վերցված։

Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էրնեսթը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման անհանգստացած է միջադեպով, բայց լիովին վստահում է իր անվտանգության աշխատակիցներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG