Միացյալ Նահանգները հույս ունի, որ այս շաբաթ մանրամասներ կիմանա, թե ինչպես Ռուսաստանը կարող է օգտակար լինել «Իսլամական պետության» դեմ պայքարում։
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ այս շաբաթ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին կքննարկեն նաև այս հարցը։