Մատչելիության հղումներ

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն


Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, ինչպես նաև սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ, դատական համակարգի, Հայոց բանակի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համակարգի զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են նաև պատվավոր կոչումներ:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պետական բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Անկախության տոնը լավ առիթ է մեզ համար մեծարելու բոլոր նրանց, ովքեր իրենց գործով և կյանքով մարմնավորում են մեր երկիրն ու հասարակությունը, ովքեր իրենց գործով և կյանքով ապահովում են պետության և հասարակության առաջընթացը: Նման մարդկանցով ենք մենք դառնում ավելի ուժեղ, ավելի ինքնավստահ: Նման մարդկանց օրինակի վրա հենվելո՛վ է, որ ամրապնդվում է մեր հավատը երկրի ու ժողովրդի ապագայի նկատմամբ: Մեր պարտքն է առանձնացնել նրանց և ի ցույց դնել նրանց օրինակը հատկապես երիտասարդ սերնդի համար»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG