«Ուկրաինան չի կատարի զորքերը ճակատային գծից ետ քաշելու մասին Մինսկում ստորագրված համաձայնագրի դրույթներն այնքան ժամանակ, քանի դեռ հարձակումները Արևելյան Ուկրաինայում շարունակվում են»,- այսօր Կիևում հայտարարել է Ուկրաինայի Անվտանգության և պաշտպանության խորհրդի խոսնակ Անդրեյ Լիսնեկոն:
«Մենք այդ գործողությունը կիրականացնենք միայն ռուսական ուժերի հետ միաժամանակյա ռեժիմում»,- ասել է Լիսենկոն։
Պաշտոնական Մոսկվան, սակայն, հերքում է, որ Ուկրաինայի տարածքում ռուսական ստորաբաժանումներ կան: