Մատչելիության հղումներ

Երևանում ելույթ կունենան Սլովակիայի օպերային աստղերը


Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես են գալու Սլովակիայի օպերային աստղերը:

Մարտինա Մասարկովան (սոպրանո), Թերեզիա Կրուզլիակովան (մեցցո սոպրանո), Պավոլ Բրեսլիկը (տենոր) և դաշնակահար Ռոբերտ Պեչանեցը անընդմեջ շրջագայում են Եվրոպայում՝ հանդես գալով լավագույն օպերային բեմահարթակներում:

Այս երեկո կհնչեն համաշխարհային օպերային լավագույն արիաները:

«Առհասարակ, երբ առաջին անգամ ենք որևէ երկրում ներկայանում, ուզում ենք շատ հանրահայտ երգերով ու արիաներով ներկայանալ», - լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց Պավոլ Բրեսլիկը:

Սլովակիայի օպերային աստղերն առաջին անգամ են Հայաստանում և շեշտեցին, որ իրենց համար բացահայտում են Հայաստանը: Նրանք եղել են Մայր Աթոռ Սբ Էջմիածնում, անչափ տպավորված են:

Օպերայի և բալետի թատրոնի տնօրենի խորհրդական Նիկա Բաբայանը «Ազատության» հետ զրույցում շեշտեց, որ սլովակ երգիչները հյուրախաղերը միջպետական պայմանավորվածության արդյունք են․ - «Քանի որ այս «օպերային երեկոն» համատեղ ծրագիր է՝ մեր նախարարության և Սլովակիայի մշակույթի նախարարության, Սլովակիայի լավագույն արտիստներին, ձայներին ուղարկում են Հայաստան: Հետո փոխադարձ այդ կլինի մեր լավագույն արտիստների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG