Մատչելիության հղումներ

Շփման գծում հայ զինծառայող է զոհվել


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այսօր ժամը 9:15-ի սահմաններում Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել 24-ամյա զինծառայող Մհեր Հովհաննեսի Հակոբյանը:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Մհեր Հակոբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է նախարարության հաղորդագրությունում։

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG