Մատչելիության հղումներ

Դոնեցկի մարզում երեք խաղաղ բնակիչ է սպանվել


Դոնեցկի մարզում ռազմական գործողությունների հետևանքով Պանտելեյմոնովկա բնակավայրում երեք խաղաղ բնակիչ է սպանվել, 8-ը վիրավորվել է:

Ուկրաինական «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը հաղորդում է, որ բնակավայրի վրա կրակ են բացել ռուս անջատականները: Մարդկային կորուստներից բացի շատ տներ են վնասվել, մի քանի ավտոմեքենա է հրդեհվել:

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչները «Ինտերֆաքսին» ասել են, թե կիրակի օրը Դոնեցկի օդանավակայանի շուրջ մարտերը ակտիվացել են: Ըստ նրանց՝ Դոնեցկի օդանավակայանում շրջափակված ուկրաինական ուժերը անկանոն կրակ են բացում:

Սեպտեմբերի 5-ին պաշտոնական Կիևը և ռուս անջատականների ներկայացուցիչները հրադադարի համաձայնագիր են կնքել: Այժմ կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG