Ռուսաստանը մարդասիրական օգնության երկրորդ ավտոշարասյուն է ուղարկում Ուկրաինայի արևելք: Առաջին բեռնատարները այսօր արդեն հասել են Լուգանսկ: Մինչև օրվա վերջը տեղ կհասնեն շուրջ 250 բեռնատարներ:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ բեռնատարները 2 հազար տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, սննդամթերք են տեղափոխում Ուկրաինայի արևելյան շրջանների բնակիչների համար:
Միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչներից Անաստասիա Իսյուկինը ասել է, որ իրենց կողմից ոչ մեկը բեռներին չի ուղեկցում: