ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր երկօրյա այցով կմեկնի Անկարա, որտեղ որտեղ հանդիպում կունենա Թուրքիայի արտգործնախարարի, վարչապետի և նախագահի հետ:
Կողմերը նախատեսում են քննարկել երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև երկկողմ հարաբերություններում օրակարգային, տարածաշրջանային և գլոբալ խնդիրները, ասվում է Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ: