Մատչելիության հղումներ

Հայաստանը ողջունում է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը Հունաստանում


Հայաստանը ողջունում է Հունաստանի խորհրդարանի կողմից սեպտեմբերի 9-ին օրենքի ընդունումը, որով քրեականացվում է Հունաստանի Ազգային ժողովի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ըստ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության:

«Այս քայլով Հունաստանը ևս մեկ անգամ ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին և կարևոր քայլ կատարեց` ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ ծանր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ», - ասված է Հայաստանի արտգործնախարարի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG