Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդը չի մասնակցի Շոտլանդիայի անկախության հանրաքվեի վերաբերյալ հանրային քննարկումներին, այս մասին հայտարարել է Բուքինհեմյան պալատը։
«Ցանկացած ենթադրություն այն մասին, թե թագուհին ցանկանում է ազդել հանրաքվեի արդյունքների վրա, կտրականապես սխալ են։ Թագուհին համարում է, որ այս հարցը վերաբերում է միայն Շոտլանդիայի ժողովրդին», - ասված է հայտարարության մեջ։