ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերի 9-ին կոնգրեսականներին ասել է, որ ինքը բավարար լիազորություններ ունի Իսլամական պետության զինյալների դեմ գործողություններ ձեռնարկելու համար և այդ քայլերը կներկայացնի իր առաջիկա ելույթում։
Մինչդեռ, նախքան Օբամայի հետ հանդիպումը Սենատի Հանրապետական խմբակցության ղեկավար Միտչ ՄըքՔոնելը հայտարարել էր, որ ցանկալի կլիներ, որ նախագահը իր ռազմավարությունը համաձայնեցներ կոնգրեսականների հետ:
Կոնգրեսի երկու պալատների Հանրապետական և Դեմոկրատական խմբակցությունների մյուս երեք ղեկավարները հարցի առնչությամբ դիրքորոշում չեն հայտնել:
Այդուհանդերձ, երկու կուսակցությունները ներկայացնող մի շարք սենատորներ ևս կարծիք են հայտնել, որ Օբաման պետք է քվեարկության դնի Իսլամական պետության դեմ ձեռնարկվելիք գործողությունների պլանը: