Մատչելիության հղումներ

ԱԳ փոխնախարար․ Հայաստանը կարևորում է ԵՄ հետ համագործակցության շարունակականությունը


Սեպտեմբերի 5-ին Ստոկհոլմում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը մասնակցել է Արևելյան գործընկերության երկրների փոխարտգործնախարարների ոչ-պաշտոնական հանդիպմանը:

Քննարկումներում փոխնախարար Նազարյանը կարևորել է Հայաստանի` ԵՄ հետ հնարավոր բոլոր ոլորտներում համագործակցության շարունակականությունը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը, դատաիրավական համակարգի կատարելագործմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և այլն: Միևնույն ժամանակ ընդգծվել է, որ ներկա իրողությունների համատեքստում կարևոր է քայլեր ձեռնարկել տարբեր ինտեգրացիոն գործընթացների միջև համագործակցության կամուրջ ձևավորելու ուղղությամբ:

Ստոկհոլմ այցի շրջանակներում ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը առանձին հանդիպում է ունեցել Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղար Ֆրանկ Բելֆրագեի հետ, որին մասնակցել են նաև Շվեդիայի ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Թուրբյորն Սուլսթրյոմը և Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-շվեդական հարաբերությունների օրակարգային խնդիրները, ինչպես նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG