Մատչելիության հղումներ

ՊԲ դիրքապահների կողմից Ադրբեջանի քաղաքացի է գերեվարվել


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, սեպտեմբերի 5-ին, ժամը 18:10-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Վերին Չայլու) ուղղությամբ ԼՂ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ ՊԲ դիրքապահների կողմից գերեվարվել է Ադրբեջանի քաղաքացի Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն:

«Միջադեպի մասին Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը տեղեկացվել է, իսկ Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն հանձնվել է ԼՂՀ համապատասխան ծառայություններ», - ասված է ՊԲ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG