Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն 20-րդ դարի ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը պատժող նոր օրինագիծ է ներկայացրել, հաղորդում է Nouvelles d'Arménie ֆրանսիահայ պարբերականը:
Բուայեի հեղինակությամբ նման օրինագիծ ներկայացվել էր նաև 2011-ին, որն ընդունվել էր Ֆրանսիայի խորհրդարանի և սենատի խմբակցությունների կողմից, սակայն երկրի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական էր ճանաչել օրինագիծը՝ պատճառաբանելով, որ այն սահմանափակում է խոսքի ազատության իրավունքը: