Նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ է նշանակվել Արթուր Օսիկյանը, ով նախագահի մեկ այլ որոշմամբ ազատվել էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Օսիկյանը այս պաշտոնում կփոխարինի Հայկ Հարությունյանին։