ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակը օգոստոսի 29-ին հրապարակված իր զեկույցում հայտնում է, որ սիրիացի փախստականների թիվը անցել է 3 միլիոնը:
«Սիրացիների գրեթե կեսը ստիպված է եղել լքել իր տունը և փրկվել փախչելով: Յուրաքանչյուր ութերորդ սիրիացին դուրս է եկել երկրից: Ընդհանուր առմամբ՝ մոտ մեկ միլիոն մարդ մեկ տարվա ընթացքում:
6.5 միլիոն սիրիացիներ տեղահանվել են իրենց բնակավայրերից և ապաստան գտել Սիրիայի այլ տարածքներում: Բոլոր տեղահանվածների մոտ կեսը երեխաներն են», - ասված է Ժնևում հրապարակված զեկույցում: