Մատչելիության հղումներ

Հեյգլը կայցելի Վրաստան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո


Պենտագոնը հայտարարել է, որ Պաշտպանության նախարար Չաք Հեյգլը հաջորդ շաբաթ Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո կայցելի Վրաստան:

Վրաստանը տարիներ շարունակ ցանկություն է արտահայտել անդամակցել ՆԱՏՕ-ին, և ինչպես Պենտագոնի խոսնակ ծովական Ջոն Քիրբին է հայտարարել լրագրողների հետ զրույցում, այդ երկիրը՝ «կիսում է մեր մտահոգությունները Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ»:

Վրաստանից Հեյգլը կմեկնի Թուրքիա:

«Թուրքիան ՆԱՏՕ-ի մեր առանցքային դաշնակիցներից է, և սահմաններ ունենալով Սիրիայի և Իրաքի հետ, նրանք կիսում են մեր խորը մտահոգությունները Իսլամական պետության զինյալների վերաբերյալ», - այս առնչությամ մեկնաբանել է Պենտագոնի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG