Մատչելիության հղումներ

ԵՄ առաջնորդները կքննարկեն Ռուսաստանի դեմ ավելի կոշտ դիրքորոշում որդեգրելու հարցը


Եվրամիության երկրների առաջնորդները օգոստոսի 30-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինական ճգնաժամի առնչությամբ Ռուսաստանի դեմ ավելի կոշտ դիրքորոշում որդեգրելու հարցը:

Հանդիպմանը մասնակցության հրավեր է ուղարկվել նաև Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին:

Հանդիպմանն ընդառաջ՝ օգոստոսի 28-ին, ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի բանակի առնվազն 1000 զինծառայողներ մասնակցում են Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող ռազմական գործողություններին և հրապարակել է անցած շաբաթ արված արբանյակային լուսանկարներ, որոնցում, Հյուսիսատլանտյան դաշինքի պնդմամբ, երևում է ռուսական ինքնագնաց հրետանային միավորների շարժը:

Մինչդեռ Ռուսաստանը հերքում է մեղադրանքները, թե ռուսական զորքը ներխուժել է Ուկրաինա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG