Մատչելիության հղումներ

ՊՆ․ Ժամկետային զինծառայողը հայտնաբերվել է հրազենային մահացու վնասվածքով


Երեկ երեկոյան Պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող մահացու մարմնական վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանը /ծնված 1995թ., 2013-1 զորակոչ, Մաշտոցի զ/կ/:

Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով /մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ/ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG