Այսօր Բաքվում ՈւԵՖԱ-ի լիգայի անցումային խաղում Բաքվի «Նեթչի»ն խաղում է Բելգրադի «Պարտիզան»ի հետ:
Առաջին խաղը անցակացվել է Բելգրադում օգոստոսի 21-ին. սերբական ակումբը 3.2 հաշվով հաղթել է «Նեթչիին»:
«Պարտիզան» - «Նեթչի» խաղերը ուղեկցվում են նաև, այսպես ասեմ, ոչ ֆուտբոլային կրքերով. օրերս համացանցում մի լուսանկար է տարածվել, ուր երևում է, որ Բելգրադում տեղադրված Ադրբեջանի նախկին առաջնորդ Հեյդար Ալիևի արձանի պատվանդանը ծածկված է Լեռնային Ղարաբաղի դրոշով. տարիներ առաջ Բելգրադի կենտրոնական զբոսայգիներից մեկը վերանորոգվել է ադրբեջանական գումարներով և, ըստ պայմանավորվածության, զբոսայգու կենտրոնում տեղադրվել էր Հեյդար Ալիևի արձանը: Ենթադրաբար, արձանի պատվանդանը Ղարաբաղի դրոշով ծածակվել էր ֆուտբոլային հանդիպման օրը:
Պատասխան խաղից առաջ սերբական ակումբը, ադրբեջանական հանրությանը ուղղված նամակով, դատապարտել է սպորտի հետ կապ չունեցող արարքները:
Նախօրեին «Պարտիզան» ակումբի նախագահ Դրագան Ջուրիչը «Պարտիզան»ի անունից խորը ափսոսանք և մեծ դժգոհություն է հայտնել «Նեթչի»ի ու «Պարտիզան»ի հանդիպումների հետ կապված ծայրահեղ սադրանքների ու միջադեպերի կապակցությամբ:
Ըստ «Ազերիսպորտ»ի՝ նա նշել է, որ «Պարտիզան»ը վճռականորեն դատապարտում է՝ սպորտը քաղաքկան նպատակներով օգտագործելու փորձերը:
«Մենք գտնում ենք, որ դա ակնհայտ փորձ է փչացնելու Ադրբեջանի ու Սերբիայի միջև սերտ հարաբերություններն ու համգործակցությունը և վնաս հասցնելու երկու երկրների բարեկամությանն ու գործընկերությանը: Մենք համոզված ենք, որ այդ փորձը դատապարտված է ձախողման, ու միջադեպի մեղավորներն իրավական պատասխանատվություն կկրեն»- ասել է «Պարտիզան»ի նախագահը՝ հայտարարելով, թե իրենց նպատակն է նպաստել սերբ ու ադրբեջանացի ժողովուրդների բարեկամության զարգացամանը:
Սակայան, ինչպես երևում է, «Պարտիզան»ի նախագահի նախօրին արված հայտարարությունը չի մեղմել ադրբեջանցի ֆուտբոլային ֆանատների զայրույթը. երեկ Բաքվի մարզադաշտում նրանք խոչընդոտել են «Պարտիզան»ի ֆուտբոլիստների մարզումները:
Կրքերն այնքան են բորբոքվել, որ հիմա էլ ադրբերանցի երկրպագուների արարքը դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանում Սերբիայի դեսպանությունը:
«Հաքքին» կայքի փոխանցմամբ՝ հայտարարությունում նշված է.«Դեսպանությունը տհաճորեն զարմացած է երեկ՝ օգոստոսի 27-ին, Բաքվի մարզադաշտում «Պարտիզան» ակումբի պարապմունքի ժամանակ տեղի ունեցած միաջադեպով: Նեթչիի երկրպագունները բղավոցններից բացի, շշեր, քարեր ու այլ առարկաներ են դաշտ նետել։ Պարապմունքից հետո, հյուրանոցի ճանապարին քարկոծվել ու վնասվել է «Պարտիզանի» ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսը»։
Ադրբեջանում Սերբիայի դեսպանատունը հույս է հայտնել, որ համապատասխան միջոցառումներ կձեռնարկվեն ապահովելու համար սերբական ակումբի ֆուտբոլիստների ու երկրպագուների անվտանգությունը մինչև Բաքվից հեռանալը:
«Մենք հույս ունենք, որ այդ միջադեպը կազմակերպված բնույթ չի կրում: Բայց նման միջադեպի կրկնությունը կարող է Սերբայի ու Ադրբեջանի միջև լավ հարաբերությունները փչացնելու փորձ դառնալ: Այդ կապակցությամբ, մենք ակնկալում ենք, որ խախտողները կհայտանբերվեն և համապատասխան կերպով կպատժվեն»,- ըստ «Հաքքին» կայքի հայատարարել է Ադրջանում Սերբիայի դեպսպանությունը:
Կայքում տեղադրված են նաև մարզադաշտում բղավող երկրպագուների լուսանկարներ, նաև տեսանյութ՝ ոմանց ձեռքերին շշեր են երևում: