Մատչելիության հղումներ

«Դեմ եմ»-ը պատրաստ է շարունակել պայքարը


«Դեմ եմ» նախաձեռնությունը բողոքի երթ է անցկացնում Ազգային ժողովի դիմաց, արխիվ
«Դեմ եմ» նախաձեռնությունը բողոքի երթ է անցկացնում Ազգային ժողովի դիմաց, արխիվ

Եթե մասնավոր հատվածում աշխատողները, որոնք ճնշումների են ենթարկվում այսօր, որոշեն պայքարել իրենց իրավունքների համար, ապա «Դեմ եմ»-ի պայքարն ու հանրահավաքները կշարունակվեն, ասում է շարժման անդամ Արսեն Մանուկյանը:

«Արդեն ստանում ենք ահազանգեր, որ որոշ մասնավոր հիմնարկներում ստիպում են, որպեսզի աշխատակիցները մտնեն այս համակարգ», - ասում է Մանուկյանը, - «Հիմա ամեն ինչ կախված է, թե այդ աշխատակիցները պատրա՞ստ են բողոքել, թե՞ չէ», - ասում է Մանուկյանը:

Թեև «Դեմ եմ»-ի պայքարի արդյունքում այսօր մասնավոր հատվածում աշխատողների մեծ մասը ինքն է որոշում՝ միանալ կուտակային համակարգին, թե ոչ, սակայն Արսեն Մանուկյանը նշում է, որ պայքարը ավելի արդյունավետ կլիներ, եթե դրան ակտիվ մասնակցեին նաև պետական ծառայողները:

«Հիմնական պայքարողները մասնավոր սեկտորից էին, իսկ պետական սեկտորում կար որոշակի կաշկանդվածություն՝ շատ հասկանալի պատճառներով», - արձանագրում է նա: «Եթե պետական սեկտորը ևս միանար պայքարին այնպես, ինչպես մասնավորը՝ համոզված եմ, որը հարցը կլուծվեր նաև նրանց համար: Այսինքն՝ որքանի պայքարել ենք, այնքան էլ արդյունքը եղել է», - ամփոփում է Արսեն Մանուկյանը:

Ի դեպ՝ երեկ երեկոյան «Թումո» ստեղծագործական տեխնոլոգիաների կենտրոնի այգում ի վերջո կայացավ Մահատմա Գանդիի կյանքի մասին պատմող ֆիլիմի ցուցադրումը: Հիշեցնենք՝ երկու շաբաթ առաջ ինչ-ինչ պատճառներով չեղյալ էր համարվել ֆիլմի ցուցադրումը, թեպետ եղել էր նախնական պայմանավորվածությունը: Արսեն Մանուկյանը մեզ փոխանցեց, որ այս անգամ ֆիլմի ցուցադրումից հետո կայացել է նաև նախատեսված հանրային քննարկումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG