Մատչելիության հղումներ

«Համաս»-ը տեղեկացրել է երեք բարձրաստիճան զինվորականի մահվան մասին


Իսրայելի օդուժի կողմից ռմբակոծությունից հետո Գազա քաղաքում ծուխ է բարձրանում, 19-ը օգոստոսի, 2014թ․
Իսրայելի օդուժի կողմից ռմբակոծությունից հետո Գազա քաղաքում ծուխ է բարձրանում, 19-ը օգոստոսի, 2014թ․

Իսլամիստական «Համաս» զինյալ խմբավորումը հայտարարել է, որ Գազայի հատվածում Իսրայելի կողմից արևածագից առաջ իրականացրած օդային հարվածի հետևանքով «Համաս»-ի երեք բարձրաստիճան զինվորական հրամանատար է զոհվել:

Մոհամեդ Աբու Շամալան, Ռաեդ ալ-Աթարը և Մոհամեդ Բարհումը զոհվել են Ռաֆահ քաղաքում իրականացված ռմբակոծության ժամանակ:

Օգոստոսի 20-ին «խորը մտահոգություն» է հայտնել Գազային հատվածում Իսրայելի և պաղեստինցիների միջև ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ և կողմերին կոչ է արել վերսկսել բանակցությունները «երկարաժամկետ և կայուն հրադադարի» հաստատման շուրջ:

Իսրայելի և պաղեստինյան «Համաս» խմբավորման գրոհայինների միջև ռազմական գործողությունները վերսկսվել են օգոստոսի 19-ին` շուրջ 10 օր տևած հարաբերական դադարից հետո:

Հուլիսի 8-ից ծավալված գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 2000 պաղեստինցի, 70 իսրայելցի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG