Մատչելիության հղումներ

Համաձայնություն է ձեռք բերել ռուսական հումանիտար օգնությունն Ուկրաինա հասցնելու շուրջ


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայի և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի մարդասիրական օգնությունը Ուկրաինայի արևելք հասցնելու մասին:

Լավրովն այս մասին ասել է Բեռլինում Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հետ հինգ ժամ տևած բանակցություններից հետո:

ՆԱՏՕ-ն և Կիևը ավելի վաղ մտահոգություններ էին հայտնել, թե Ռուսաստանը փորձում է մարդասիրական օգնության անվան տակ զենք-զինամթերք ուղարկել Ուկրաինայի ռուսամետ անջատականներին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG