Մատչելիության հղումներ

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը բավարարված է Իրանի հետ բանակցություններից


Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիա Ամանոն օգոստոսի 17-ին հայտարարել է, որ բավարարված է Իրանի հետ բանակցություններից, քանի որ Թեհրանը խոստացել է համագործակցել՝ իր միջուկային ծրագրի հետ կապված չլուծված խնդիրները ՄԱԳԱՏԷ-ի հետ համատեղ ջանքերով լուծելու հարցում:

Ամանոն նման հայտարարությամբ է հանդես եկել Թեհրանում՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններից հետո:

Ամանոյի այցը հատկապես կարևորվում էր, քանի որ միջուկային հզորագույն տերությունները Թեհրանի հետ բանակցություններ են վարում՝ միջազգային պատժամիջոցները չեղյալ հայտարարարելու դիմաց Իրանի միջուկային ծրագիրը կրճատելու հարցում: Արևմուտքը բազմիցս կասկածներ է հայտնել, որ Իրանի միջուկային ծրագիրը զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու նպատակ է հետապնդում, մինչդեռ Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG