Մատչելիության հղումներ

Պաշտոնական այցով Հայաստանում է Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը


Օգոստոսի 11-ից 15-ը պաշտոնական այցով Հայաստանում է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի հրամանատար-ադյուտանտ գեներալի օգնական Բրեդլի Լինկը:

Այցի ընթացքում Լինկը հանդիպել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի, ինչպես նաև ՀՀ ՊՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Քննարկվել են Հայաստան-Կանզաս Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանի զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցությանը և դրա հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG