Ուկրաինական բանակը երեկ հրետակոծել է Դոնեցկը։ Մինչդեռ պաշտոնական Մոսկվան հրադադարի կոչ է անում, ինչը թույլ կտար Ռուսաստանին մարդասիրական օգնություն տրամադրել Արևելյան Ուկրաինայի ռուսամետ շրջաններում։
Արևմտյան պաշտոնյաները զգուշացնում են, որ Ռուսաստանի հրադադարի կոչը կարող է պատրվակ հանդիսանալ, որպեսզի Մոսկվան զորքեր մտցնի Արևելյան Ուկրաինա։
Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն մերժել է հրադադարի կոչը՝ ասելով, որ դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ անջատողականները վայր դնեն զենքերը և հանձնվեն։
Կիևը հայտարարել է, որ ռուսական մեկ ռազմական օդանավ և անօդաչու թռչող սարքերը խախտել են Ուկրաինայի օդային տարածքը։