Մատչելիության հղումներ

Թուրքիայում այսօր պատմական նախագահական ընտրություններ են անցկացվում


Այսօր Թուրքիայում անցկացվում են նախագահական ընտրություններ: Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ դրանք անցկացվում են ուղղակի քվեարկությամբ․ մինչ այժմ նախագահին այդ երկրում ընտրում էր խորհրդարանը:

Առավոտից բացվել են 165 հազար ընտրատեղամասները, որտեղ կարող են քվեարկել ձայնի իրավունք ունեցող ավելի քան 52 միլիոն քաղաքացիները:

Թուրքիայի 12-րդ նախագահը դառնալու համար պայքարում է երեք թեկնածու`այդ երկրի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմության միասնական թեկնածու` Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին ղեկավար Էքմելեդդին Իհսանօղլուն, եւ քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելլահաթթին Դեմիրթաշը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG