Մատչելիության հղումներ

Պուտինը, Սարգսյանն ու Ալիևը ներկա են գտնվել «Պլատֆորմա Ս-70» մարտական սամբոյի մրցաշարին


Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սոչիում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ներկա է գտնվել «Պլատֆորմա Ս-70» մարտական սամբոյի ամենամյա միջազգային մրցաշարին, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Կրեմլի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության համաձայն, մրցաշարին, Հայաստանի նախագահից բացի, հետևել են նաև Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Այսօր ավելի վաղ Պուտինը առանձին հանդիպումներ էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, և դրանց ընթացքում անդրադարձել ղարաբաղյան հակամարտությանը: Իսկ վաղը նախատեսվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ: Ալիևն ու Սարգսյանը վերջին անգամ հանդիպել են 2013-ի հունվարին՝ Վիեննայում, և եթե նրանք վերսկսեն բանակցությունները, Պուտինի համար սա կարևոր դիվանագիտական հաղթանակ կլինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG