Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարը. ՊՆ


Հայաստան - Տեսարան սահմանամերձ Չինարի գյուղից, արխիվ
Հայաստան - Տեսարան սահմանամերձ Չինարի գյուղից, արխիվ

Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 8-9-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 20 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1400 կրակոց», - ասված է հաղորդագրությունում, - «Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 11 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 86 կրակոց»:

Հայկական կողմից տուժածներ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG