Հայաստանը սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանի հետ՝ 300 միլիոն դոլարի վարկային միջոցների տրամադրման հարցով:
Ինչպես այսօր հայտնեց էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը, այդ միջոցները ուղղվելու են Հայկական ատոմային էլեկտրակայանի վերանորոգմանը:
ՀԱԷԿ-ի վերանորոգումը սկսվելու է 2017 թվականի գարնանը և տևելու է կես տարի:
Վերանորոգման արդյունքում ատոմակայանի կյանքը կերկարի մինչև 2026 թվականը:
Սարգիս Հարությունյան