Մատչելիության հղումներ

Հայաստանը կառուցողական է տրամադրված Սոչիի հանդիպմանը


Հայաստանը կառուցողական է տրամադրված Սոչիի հանդիպմանը
please wait

No media source currently available

0:00 0:01:47 0:00

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքով, Հայաստանը կառուցողական և դրական է տրամադրված Սոչիի հանդիպմանը:

Նման հայտարարություն Նալբանդյան արեց այսօր՝ ի պատասխան «Ազատության» հարցին:

Սպասվում է, որ օգոստոսի 8-ից 9-ը Սոչիում կայանալու է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը:

Օգոստոսի 4-ին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի հետ զրույցում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրեց, որ Սոչիում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձին հանդիպումներ են ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ միաժամանակ հավելելով․ «Երբ նրանք բոլորը միևնույն ժամին միևնույն վայրում հայտնվեն, երևի թե անհնար կլինի շրջանցել Լեռնային Ղարաբաղի մասին խոսակցությունը»:

«Ազատության» հարցին՝ ի՞նչ են ակնկալում Սոչիի հանդիպմանը, Նալբանդյանը արձագանքեց․ - «Մենք ընդհանրապես միշտ կառուցողական ենք տրամադրված, դրական ենք տրամադրված, բայց արդյունքները կարող են կախված լինել միայն, թե ինչպիսի տրամադրվածություն կարտահայտի նաև Ադրբեջանը, արդյոք կվերադառնա կառուցողական հուն»:

Երեկ Սոչիի հանդիպումից խոսել էր նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ հանդիպումը հնարավորություն կտա երկխոսելու:

XS
SM
MD
LG