Մատչելիության հղումներ

Հայաստանի ՊՆ․ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարը


Հայկական բանակի զինծառայողները Ադրբեջանի հետ սահմանին, արխիվ
Հայկական բանակի զինծառայողները Ադրբեջանի հետ սահմանին, արխիվ

Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ - ադրբեջանական սահմանագոտու և ղարաբաղա - ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում, հիմնականում կիրառվել են հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հայաստանի Զինված ուժերից և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակից ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 3-4-ը հայ - ադրբեջանական սահմանագոտում և ղարաբաղյան հատվածում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է 859 անգամ, որից 830 անգամ` ղարաբաղյան հատվածում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 11495 կրակոց:

Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 29 անգամ, որից 12 անգամ` ղարաբաղյան հատվածում: Հայկական կողմից հակառակորդի ուղղությամբ արձակվել է 3616 կրակոց, փոխանցում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG