Մատչելիության հղումներ

Պուտինը և Օբաման հեռախոսազրույց են ունեցել


Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Երկու երկրների առաջնորդները կարծիքներ են փոխանակել Ուկրաինայում տիրող ճգնաժամի հետ կապված:

«Չնայած մի շարք սկզբունքային հարցերի շուրջ գնահատականներում զգալի տարբերություններին, կողմերն ընդգծել են Ուկրաինայի հարավ-արևելքում մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու և քաղաքական գործընթաց սկսելու կարևորությունն ու անհրաժեշտությունը»,- ասվում է Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Այս կապակցությամբ դրական գնահատական է տրվել Մինսկում կայացած կոնտակտային խմբի խորհրդակցություններին և ընդգծվել նման ձևաչափով բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև ռուս-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, որ Պուտինը Վաշինգտոնի պատժամիջոցների սահմանումը «հակաարդյունավետ» է որակել, ինչ լուրջ վնաս է հասցնում երկկողմ համագործակցությանն ու միջազգային կայունությանն ընդհանուր առմամբ։

Նախագահները համաձայնել է, որ ներկայիս իրավիճակը չի բխում կողմերի շահերից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG