Մոսկվայի դատարանը 7-ից մինչև 11 տարվա ազատազրկման է դատապարտել Ռուսաստանում արգելված Hizb Ut-Tahrir իսլամիստական խմբավորման չորս անդամների։
Դատապարտվածները Տաջիկստանից ու Դաղստանից են, մեղադրվում են զենք-զինամթերքի ապօրինի ճանապարհով ստացման ու պահման, ինչպես նաև Ռուսաստանում սահմանադրական կառույցների տապալումը ծրագրելու մեջ։
Hizb Ut-Tahrir-ը Լոնդոնում տեղակայված սուննի ճյուղին հարող քաղաքական կազմակերպություն է, որը ձգտում է միավորել բոլոր մահմեդական երկրները մեկ իսլամական խալիֆաթում։ 2003 թվականին Ռուսաստանի գերագույն դատարանը արգելել է կազմակերպության գործունեությունը երկրում՝ դրա կողմնակիցներին որակելով ծայրահեղականներ։