Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը սեկտորային պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի նկատմամբ


ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա, արխիվ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա, արխիվ

Նախագահ Բարաք Օբաման ասել է, որ նոր պատժամիջոցներն այսօրվա դրությամբ ամենակոշտն են և «դեռ կարող են է'լ ավելի ծանր լինել»։

«Էներգետիկա, զենք և ֆինանսներ։ Մենք արգելափակում ենք որոշակի արտադրանքի արտահանումը, ընդարձակում ենք պատժամիջոցների ցանկում ընդգրկված բանկերի և ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների թիվը, պաշտոնապես սառեցնում ենք դեպի Ռուսաստան էքսպորտը խրախուսող վարկերը և արգելափակում ռուսական տնտեսական զարգացանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը»,- ասել է ԱՄՆ ղեկավարը։

Խոսելով պատժամիջոցների մասին, Օբաման ասել է նաև, որ «այդպես չպետք է լիներ, բայց դա Ռուսաստանի և Վլադիմիր Պուտինի ընտրությունն էր»։

Օբաման ասել է, որ պատժամիջոցներ է սահմանում, քանի որ Ռուսաստանը չի դադարեցնում աջակցությունը Ուկրաինայի արևելքում գործող ռուս անջատականներին։

Օբաման հայտնել է, որ ԱՄՆ-ը գործողությունները համակարգում է դաշնակիցների հետ, նշելով, որ Եվրամիությունը նույնպես այսօր նոր պատժամիջոցներ է սահմանել։

Օբաման ասել է, որ Ուկրաինայի խնդրի լուծումը ենթադրում է այդ երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության ճանաչում։

Արմեն Քոլոյան, Նյու Յորք

Մանրամասները տե'ս այստեղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG