ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհուրդը քվեարկել է Իսրայելի Գազայի հատվածում հետաքննություն անցկացնելու օգտին։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Պիլայը հայտարարել է, որ կան փաստեր, որոնք հաստատում են իսրայելական կողմի զինվորական հանցագործության մասին։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է հիվանդանոցների ռմբակոծություններին և երեխաների մահվան դեպքերին։
«Համաս» շարժման առաջնորդ Խալեդ Մեշաալը հայտարարել է, թե Իսրայելի հետ հաշտեցումը անհնար է մինչև Գազայի հատվածի ապաշրջափակումը։
«Բոլորն ուզում են, որ մենք առաջին հերթին համաձայնենք դադարեցնել կրակը և հետո միայն բանակցություններ անցկացնենք մեր իրավունքների համար։ Մենք համաձայն չենք այս պայմաններին և հերթական անգամ մերժում ենք դրանք», - ասել է Մեշաալը։