Մատչելիության հղումներ

Վրաստանը վիզային ռեժիմ կսահմանի Հայաստանի հետ


«Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարվա սեպտեմբերից Վրաստանը պատրաստվում է վիզային ռեժիմ սահմանել Հայաստանի հետ։

Վկայակոչելով Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը` գործակալությունը նշում է, որ Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր Վրաստան կայցելեն հանգստի նպատակով, կօգտվեն այժմ գործող ոչ վիզային ռեժիմից, իսկ ովքեր Վրաստան կայցելեն երկար ժամանակով՝ աշխատելու կամ սովորելու, նրանց համար կգործի վիզային նոր ռեժիմը։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության պարզաբանմամբ՝ այս բարեփոխումը «նաև Եվրոպական միությունում գործող վիզային ռեժիմի ընթացակարգերին համապատասխանեցնելու ենթատեքստում է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG