Մատչելիության հղումներ

ԵՄ երկրները կարող են խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ


Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները համաձայնության են եկել խստացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները` եթե նախագահ Վլադիմիր Պուտինը ճնշում չգործադրի Ուկրաինայի արևելքի անջատողականների վրա, որպեսզի վերջիններս ապահովեն քննիչների լիակատար ու ազատ աշխատանքը մալազիական օդանավի կործանման տարածքում:

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի միջև հեռախոսազրույցի ընթացքում:

Ֆրանսիայի նախագահի վարչակազմի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ եթե Ռուսաստանն անհապաղ միջոցներ չձեռնարկի այդ ուղղությամբ, Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարությունների ղեկավարների խորհուրդը երեքշաբթի կայանալիք նիստում կքննարկի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ մտցնելու հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG