Մատչելիության հղումներ

Օբամա․ Ինքնաթիռը խփվել է անջատականների վերահսկողության տակ գտնվող տարածքից


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե հիմքեր կան ենթադրելու, որ մալայզիական ինքնաթիռը խփվել է Ռուսաստանի աջակցությունը վայելող ուկրաինացի անջատականների վերահսկողության տակ գտնվող տարածքից արձակված «երկիր - երկինք» հրթիռի հարվածի արդյունքում:

Ելույթ ունենալով Վաշինգտոնում հուլիսի 18-ին՝ Օբաման նաև ասել է, որ անջատականները Ռուսաստանից կանոնավոր կերպով զենք, զինամթերք, այդ թվում ինքնաթիռներ խփելու համար նախատեսված զինտեխնիկա են ստանում: Նա հայտարարել է, որ Ուկրաինան, Ռուսաստանը և ռուսամետ անջատականները պետք է պահպանեն հրադադարը և չխոչընդոտեն «Մալայզիական ավիաուղիների» MH17 չվերթի աղետի միջազգային հետաքննությանը:

«Սա միջազգային ողբերգություն է, որի շուրջ պետք է միջազգային, անկախ հետաքննություն անցկացվի», - ասել է ԱՄՆ նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG