Մատչելիության հղումներ

Նախագահը ցավակցական հեռագրեր է հղել «Բոինգ-777»-ի աղետի կապակցությամբ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ցավակցական հեռագրեր է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտտեին և Մալազիայի սուլթան Տուանկու Աբդուլ Հալիմին՝ Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող «Մալազիայի ավիաուղիներ»-ի «Բոինգ-777» ինքնաթիռի ողբերգական ավիավթարի կապակցությամբ, որը հարյուրավոր մարդկային զոհերի պատճառ է դարձել։

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Նիդերլանդների թագավորին, վարչապետին ու Մալազիայի սուլթանին, զոհվածների հարազատներին և բարեկամ Նիդերլանդների ու Մալազիայի ժողովուրդներին՝ այս ծանր պահին մաղթելով նրանց համբերություն, տոկունություն և ոգու արիություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG