Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ավտովթարի հետևանքով 6 հայաստանցի է զոհվել, 3-ը` վիրավորվել


Երեկ ժամը 19:07 Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ԱՃԿԿ-ից Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Մ-5 դաշնային ավտոճանապարհի 785-րդ կիլոմետրում՝ Ուլյանովսկի տարածաշրջանի Բոլշոյ Չիրկլեյ շրջանի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Իվեկո» մակնիշի բեռնատարը և «Լեքսուս» մակնիշի 34 AC 818 պետհամարանիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով տեղում մահացել են Հայաստանի քաղաքացիներ՝ 23-ամյա Անի, 57-ամյա Արսեն, 25-ամյա Հմայակ, 26-ամյա Ազատ Թովմասյանները և 55-ամյա Ազոկիկ Ավանեսյանը, իսկ տուժածներ՝ 18-ամյա Հասմիկ, 3-ամյա Արսեն, 2-ամյա Արմեն Թովմասյանները և 20-ամյա Հասմիկ Ավանեսյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նիկոլաևսկի շրջանի կենտրոնական բժշկական կենտրոն, որտեղ Հասմիկ Ավանեսյանը մահացել է, Արսեն և Արմեն Թովմասյանների առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Հասմիկ Թովմասյանինը` բավարար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG